Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հայտարարել է, որ որոշել է վաղաժամկետ դադարեցնել համայնքի ղեկավարի իր լիազորությունները ու վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Վեդի համայնքի սիրելի՛ բնակիչներ.Վերջին հինգ տարիներին հպարտությամբ ստանձնել եմ Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ձեր կողմից ինձ եւ իմ քաղաքական թիմին տրված վստահության մանդատը ծառայեցնելով մեր գեղեցիկ համայնքի շենացման գործին։Թե ինչ դժվարությունների …

