ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլման գործընթացը

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան Օքլենդի (Կալիֆորնիա) շրջանային դատարանի դատավոր Արասելի Մարտինես-Օլգինը երկու շաբաթով կասեցրել է Paramount-ի կողմից Warner Bros.-ի ձեռքբերման գործընթացը։ Գործարքի արժեքը գնահատվում է 110 միլիարդ դոլար, գրում է Meduza-ն։

Կասեցումը կարող է երկարաձգվել ևս երկու շաբաթով: Հաջորդ դատական ​​նիստը նշանակված է օգոստոսի 3-ին: Դատավորն այս որոշումը կայացրել է՝ ի պատասխան դեմոկրատների կողմից վերահսկվող ԱՄՆ 12 նահանգների գլխավոր դատախազների ներկայացրած հայցի։ Նրանք պահանջել են արգելափակել Paramount-ի և Warner Bros.-ի միաձուլումը։

Paramount Skydance-ը 2026 թվականի սկզբին համաձայնել էր ձեռք բերել Warner Bros. Discovery մեդիա հոլդինգը՝ գերազանցելով Netflix հոսքային ծառայության առաջարկը։

Paramount-ը և Warner Bros.-ը Միացյալ Նահանգների հինգ խոշորագույն կինոդիստրիբյուտորների և մալուխային հեռուստատեսության սեփականատերերի շարքում են։ Գործարքը կմիավորի երկու խոշորագույն կինոստուդիաներն ու բովանդակության պահոցները, ինչպես նաև Paramount+ և HBO Max հոսքային հարթակները։

Միավորված ընկերությունը կվերահսկի ֆիլմերի վարձույթի և մալուխային հեռուստատեության ծրագրերի շուկայի գրեթե մեկ երրորդը։ Սա կարող է վնասել կինոթատրոններին, մալուխային հեռուստատեսության օպերատորներին և հեռուստադիտողներին, պնդում են հայցվորները։

Paramount Skydance-ը կառավարում է Դեյվիդ Էլիսոնը՝ Oracle-ի հիմնադիր, միլիարդատեր Լարի Էլիսոնի որդին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ աջակցել է Paramount-ին Warner Bros.-ի հետ բանակցություններում՝  հայտարարելով, որ Էլիսոններն «իր ընկերներն են»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի