Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեից կալանավայր տեղափոխեցին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
21.07.2026 | 22:36«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտեից տեղափոխվեց կալանավայր։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց։ Մինչ այդ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Ծառոըկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում են կատարել։
Գագիկ Ծառուկյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։




