Ծառուկյանին կործանեցին իրեն «թագավոր» կոչողները, ուժային այն կենտրոնը, որն օգտագործեց նրան․ մեկը չեղավ՝ ձեռքը բռնի․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Հետընտրական շրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացող իրավական և քաղաքական գործընթացները ոչ թե հանգուցալուծում են, այլ նոր փուլի մեկնարկ, որի նպատակը քաղաքական դաշտից օլիգարխիկ տարրերի չեզոքացումն է։ Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը՝ վերլուծելով իշխանության գործողությունները, ԱԺ-ում ընդդիմության նոր կազմն ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։

Նորայր Նորիկյանի համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գործողությունները քաղաքական հստակ նպատակներ են հետապնդում։ Նա չի կարծում, թե սա ավարտն է. «Ես չեմ կարծում, որ սա հանգուցալուծում է, կարծեք թե ինչ-որ գործընթացի մեկնարկ է, առավել ևս՝ նախընտրական ժամանակահատվածում Փաշինյանի այն դիտարկումները, որ ընդհուպ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի առանձնատունը վերածվելու է ծերերի բնակատեղիի։ Ակնհայտ է, որ գոնե առնվազն Ծառուկյանի մասով ինչ-որ պրոցես է սկսվել»։

Նորիկյանի խոսքով՝ այս գործընթացներն ուղեկցվում են քաղաքական երանգներով և հետապնդում են քաղաքական նպատակներ։ Նա վերլուծում է, որ իշխանությունը փորձում է չեզոքացնել արտաքին հովանավորություն ունեցող գործիչներին։

«Ակնհայտ է՝ Փաշինյանի կողմից հստակ մեսիջ կա, որ Ծառուկյանն առնվազն ղեկավարվում, հովանավորվում է դրսից, և ինքը փորձ է անում կտրել այդ լարը և, ըստ էության, չեզոքացնել այն հնարավոր ռիսկը, որը կարող է այդ ուղղությամբ գալ»,- ասում է նա։

Նորայր Նորիկյանը խորքային խնդիր է տեսնում Հայաստանում քաղաքական մշակույթի բացակայության մեջ, ինչի հետևանքով քաղաքական դաշտը լցվել է գործարարներով և օլիգարխներով, իսկ իրական քաղաքական մտածողությամբ մարդիկ դուրս են մնացել։

«Ծառուկյանի ֆենոմենն ի՞նչ ապացուցեց։ Ապացուցեց մի բան, որ Հայաստանում գործարարությունը, գործարարությամբ զբաղվելը դեռևս երաշխիք չէ հստակ քաղաքականությամբ զբաղվելու համար», – նշում է նա։ 

Նորիկյանի խոսքով՝ նախկին իշխանությունների օրոք կասկածելի հեղինակություն ունեցող անձանց «բերեցին դաշտ, ստեղծեցին նպաստավոր պայմաններ, տվեցին հնարավորություններ, կոմպրոմատներ հավաքեցին, ասացին՝ դուք շատ փող ունեք, կարող եք զբաղվել քաղաքականությամբ»։ Նրա գնահատմամբ՝ այսօր քաղաքական դաշտն ամայացել է, և իշխանությունը չունի իրական քաղաքական մրցակից։ 

«Հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ականներին՝ Ձեր քաղաքական մրցակիցներն ո՞վքեր են։ Դուք ձեզ լա՞վ եք զգում, դուք ուժե՞ղ եք հիմա զգում, որ հաղթել եք Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, որ հաղթել եք, դուք ուժե՞ղ եք։ Վտանգ կա Հայաստանի բելառուսացման, Հայաստանի ռուսաստանացման, Հայաստանի ադրբեջանականացման, որովհետև Ալիևն է ու ոչ մի կուսակցություն չկա»,- հայտարարեց նա։

Նորայր Նորիկյանն առաջարկում է այլ մոտեցում, թե ինչպես պետք է պետությունը վարվեր գործարար-քաղաքական գործիչների հետ։ Նրա կարծիքով՝ նրանց պետք է ուղղորդել դեպի բացառապես տնտեսական գործունեություն՝ երաշխավորելով նրանց անվտանգությունը․ «Ես ի՞նչ կանեի։ Կկանչեի Ծառուկյանին, կասեի՝ եղբա՛յր, քեզ Քոչարյանն օգտագործել է, Սերժն օգտագործել է, Լևոնն օգտագործել է, փորձել է օգտագործել։ Մենք ուրիշ որակի պետություն ենք ստեղծում։ Դու քաղաքականությունից հեռանում ես, ծպտուն չես հանում, մոռանում ես այդ կուսակցությունը, լուծարում ես, գնում ես քո գործարարությամբ ես զբաղվում, ազնիվ, արդար աշխատում ես, պետության հարկերը վճարում ես, ես երաշխավորում եմ քո գործունեության անխախտելիությունը, անխափանությունը»։

Նրա համոզմամբ՝ գործարարների տեղը քաղաքականության մեջ չէ, քանի որ նրանք դառնում են ամենախոցելի և հեշտ թիրախը իշխանության համար․ «Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի․․․ մնացած գործարարները, իրենք գիտակցեն, հասկանան, ըմբռնեն, իրենց գլխի մեջ մտնի, որ իրենք քաղաքականության հետ անելիք չունեն։ Չպետք է զբաղվեն։ Չի՛ կարելի, որովհետև կյանքն ապացուցեց, որ իրենք ամենախոցելի խավն են։ Իշխանության համար իրենք բոքսի տանձիկ են»։

Ըստ Նորիկյանի՝ Հայաստանի գլխավոր խնդիրն ինստիտուտների բացակայությունն է, և մինչև այս խնդիրը չլուծվի, երկիրը շարունակելու է մնալ խոցելի ներքին և արտաքին մարտահրավերների առաջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան