Երևանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել: Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակած որոշմամբ դատավորին նախազգուշացում տույժի է ենթարկել՝ դատական ակտ ուշացնելու համար: Նշենք, որ Ֆարխոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ էր դիմել արդարադատության նախարարը: Ֆարխոյանի վարույթում ներկայում բազմաթիվ հնչեղ գործեր են քննվում, որոնց թվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քեչարյանի որդի, Ազգային …

