Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ավելի նման միջնորդություն ներկայացվել էր, սակայն այն վերադարձվել էր դատախազությանը։

«Կհիշեք Վահագն Հովակիմյանի կողմից մի հրատապ նիստ տեղի ունեցավ. որևէ մեկին չէին իրազեկել, դուք տեղեկացված չէիք, մենք տեղեկացված չէինք, որտեղ վերադարձրել էին այն տրամաբանությամբ, որ այլևս նշված հարցը ԿԸՀ-ի տիրույթում չէ: Հիմա պատկերացրեք՝ 15:00-ին Նարեկ Կարապետյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ, այսինքն՝ ունենալու է այլևս անձեռնմխելիության ամենաբարձր աստիճանը, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր վերաբերյալ միջնորդություն պետք է քննության առարկա դարձնի: Ի՞նչ է լինելու դրա ճակատագիրը. հերթական քաղաքական հետապնդման, միջամտության ամեն կերպ, որ Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտեն, խոչընդոտեն:

Գիտեք, սա, մեղմ ասած, իրավունքի նկատմամբ ծաղր է: Այլ հարց. հիմա դուք, օրինակ, կհարցնեք ինձ, թե Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ինչ քրեական վարույթ է. տեղեկություն չունեմ: Ավելին՝ նշված տվյալը իմանալով հանդերձ, որ 17:00-ի նիստը փաստորեն Նարեկ Կարապետյանին է վերաբերում, մենք ունեինք մեր դիրքորոշումը, որ ներկայացնենք՝ ժամանակ կպահանջվի, ծանոթանանք այդ անհասկանալի նյութերին, որոնք վստահ ենք, որ որևէ կերպ առնչություն չեն ունենալու Նարեկ Կարապետյանին:

Բայց Նարեկ Կարապետյանի դիրքորոշումը տարբերվում է տվյալ դեպքում իմ՝ որպես իրավաբանի, փաստաբանի (դեռևս այդ կարգավիճակը ունեմ) դիրքորոշումից. վերջինս դեմ է դրան, որ նման դիրքորոշում ներկայացնենք և ժամկետ ուզենք: Այսինքն՝ անձեռնմխելիությունից զրկելու հարց չեն քննելու, բայց փաստացի միջնորդությունը դրան է վերաբերում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ճիշտ եք ասում, ոչ թե օրենքի խախտում է անում, այլ նաև Սահմանադրական դատարանի որոշման խախտում է, և ընդհանրապես որևէ միջազգային փորձում նման երևույթ չենք տեսնի: Ի դեպ, ես հիմա արդեն ինքս իմ նկատմամբ որոշակի քննադատություն ունեմ, շատ հարցերում ունեմ, բայց այս հարցում ևս…»,-հանձնաժողովի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արամ Վարդևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։