Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ 10 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը ունի 8 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 7 …

