Ի՞նչ հոդվածով է Դատախազությունը ցանկանում որպես մեղադրյալ ներգրավել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանին, ինչու մինչև այժմ նրան մեղադրանք չի ներկայացվել, եթե իսկապես այդպիսի անհրաժեշտություն առաջացել էր դեռ մեկ ամիս առաջ։ Դատախազությունը նախաքննական գաղտնիք է համարում այս տեղեկությունների հանրայնացումը։ «Նախաքննության շահերից ելնելով՝ տեղեկություն հնարավոր չէ տրամադրել»,- հայտնում են Դատախազությունից։ Նշենք, որ այն շրջանում, …

