ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) ղեկավարության հետ։ Քննարկվել են հայ-ամերիկյան օրակարգը, տարածաշրջանային զարգացումները, միջազգային գործընթացները և փորձագիտական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ «Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ալինա Պոլյակովայի և կենտրոնի փոխնախագահ Քրիստոֆեր Ուոքերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել …

