Իրանցիները 14,5 մլն դոլար պարտք են եղել Ծառուկյանին, 2 տարում պետք է վերադարձնեին գումարը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:22
Նարատիվ է տարածվում, թե Երևանի իշխանությունը մարդկանց սորտավորում է․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:18
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
16.11.2026 | 13:14
ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ քաղաքացիներից փորձում են գումար հափշտակել
16.11.2026 | 13:05
Առաջին 20 տեսանյութերն ուղարկվել են ՆԳՆ. փոխքաղաքապետը՝ արգելված վայրերում կայանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:01
Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
16.11.2026 | 12:55
Amazon-ի 40 արբանյակներով Vulcan հրթիռը պայթել է արձակումից 10 րոպե անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:46
Երևանի երթևեկությանն անդրադառնում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում խնդիրը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 12:38
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ
16.11.2026 | 12:30
Թուրքիայից Հայաստան առաջին կանոնավոր բեռնափոխադրման չվերթն է իրականացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.11.2026 | 12:20
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի մի շարք շրջանների․ զոհեր և վիրավորներ կան
16.11.2026 | 12:10
Երևանում մեքենաների թիվը սահմանափակելու հարց կքննարկվի // Ձնախառն անձրևներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 11:51
Չեխիայում հարյուր հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման բարեփոխումների
16.11.2026 | 11:41
Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը
Բոլորը

Լրացուցիչ հարցաքննություն իրականացնելու համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բերվել է Քննչական կոմիտե։

Կոմիտեի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց՝ խոսքը խոշոր չափով հարկերից խուսափելու մեղադրանքի մասին է։

«Մենք բազմաթիվ փաստաթղթեր իրենց ներկայացրել ենք, լրացուցիչ փաստաթղթեր ևս պատրաստվում ենք ներկայացնել, բայց եթե իրենք օբյեկտիվ քննություն են ուզում իրականացնել, հենց անմիջապես պետք է դրանք բոլորն իրենց մոտ զննեին և դիտարկեին որպես ապացույցներ: Մենք տեսնում ենք, որ դժվար թե այդքան ակտիվ աշխատեն այդ ուղղությամբ, որովհետև նույնիսկ մեր ներկայացրած փաստաթղթերն իրենք փորձում են չտեսնելու տալ: Այն ակնհայտ փաստերը, որտեղ երևում է, որ Գագիկ Ծառուկյանը և հայկական կողմն են տուժող հանդիսանում, իրենք այդ ամենը հերքում են:

Միայն նրանց՝ իրանցիների, բանավոր ասածը, թե գումարով ապրանք են առել-ուղարկել ու դա հափշտակվել է, բայց հափշտակության փաստն էլ չի հիմնավորվում, դա իրենց համար վերջին աստիճանի ճշմարտություն է դիտարկվում: Իսկ կոնկրետ ապացուցողական փաստերով հենց այս պարտավորագրերը, երաշխավորագրերը և ցուցմունքները մատների արանքով են նայում, որովհետև այս պահին իրենց դա հետաքրքիր չի»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։