Լիպեցկում խոշոր հրդեհ է բռնկվել «արտադրական օբյեկտների տարածքում» հրթիռային տագնապ հայտարարելուց հետո

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական Լիպեցկում խոշոր հրդեհ է բռնկվել «արդյունաբերական օբյեկտների տարածքում»։ Այս մասին հայտնել է Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովը, գրում է Meduza-ն։

Նա չի նշել կոնկրետ օբյեկտները։ Հրդեհը սկսվել է Պերեդելչեսկայա փողոցի բաց տարածքում։ Մակերեսը կազմում է մոտավորապես 2500 քառակուսի մետր։ Զոհեր կամ վիրավորներ չկան։

Արտամոնովը նշել է, որ հրդեհի պատճառի մասին տեղեկությունները ճշտվում են: «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ էլ՝ հուլիսի լույս 21-ի գիշերը Լիպեցկի մարզում երկու անգամ հրթիռային տագնապ է հայտարարվել, տարածաշրջանում գործում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի մասին նախազգուշացում:

Astra-ն, հղում անելով ականատեսների լուսանկարներին և տեսանյութերին, հաղորդում է, որ հրդեհը բռնկվել է տեղի ջերմաէլեկտրակայանի և Նովոլիպեցկի պողպատաձուլական գործարանի (ՆՊԳԿ) միջև ընկած տարածքում։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը նույնպես հաղորդել է ջերմաէլեկտրակայանի մոտակայքում հրդեհի մասին:

Վլադիմիրում անօդաչուն հարվածել է բազմահարկ շենքի բնակարաններից, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը։ Հարվածի պահին բնակիչները տանը չեն եղել։ Հրդեհը մարվել է։

Ընդհանուր առմամբ, հուլիսի լույս 21-ի գիշերը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը երկրի 10 շրջաններում, բռնակցված Ղրիմի տարածքում, Ազովի ու Սև ծովերի վրա որսացել և ոչնչացրել են 209 ուկրաինական ԱԹՍ, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի