Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

Լուրեր

19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
Բոլորը

ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի տրանսպորտի հարցերով նախարարական համաժողովում ՀՀ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և տրանսպորտային կապերի զարգացման նշանակությունը՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ու «ԹՐԻՓՓ» ծրագիրը։ Նա ընդգծել է, որ վերջինիս իրականացումը պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման սկզբունքների վրա։

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Նոյեմբերի 19-ին Բանգկոկում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (ESCAP) տրանսպորտի հարցերով հինգերորդ նախարարական համաժողովին, որի ընթացքում ընտրվել է փոխնախագահ, վարել նիստերից մեկը և հանդես եկել ելույթով։

Իր ելույթում նախարարի տեղակալն ընդգծել է տրանսպորտային կապերի զարգացման և դիվերսիֆիկացման ռազմավարական նշանակությունը՝ հատկապես դեպի ծով ելք չունեցող երկրների համար՝ կարևորելով այլընտրանքային հաղորդակցության ուղիների զարգացումը, ենթակառուցվածքների արդիականացումն ու միջազգային շուկաների հասանելիության ընդլայնումը։

Ներկայացնելով ՀՀ առաջնահերթությունները՝ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և «ԹՐԻՓՓ» ծրագրին՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային փոխկապակցվածության ամրապնդման և Հարավային Կովկասում տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման գործում։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ «ԹՐԻՓՓ»-ի իրականացումը հիմնված է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք հարգման, ինչպես նաև փոխադարձության և փոխշահավետության սկզբունքների վրա։

ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է նաև ESCAP-ի դերը տարածաշրջանային համագործակցության խթանման գործում՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Հանձնաժողովի, դրա անդամ պետությունների և շահագրգիռ գործընկերների հետ»։