Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել․ Պենտագոն

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Իրանին հարվածների ֆոնին՝ վերջին երկու շաբաթների ընթացքում գրեթե 100 ամերիկացի զինծառայողներ են վիրավորվել։ Հուլիսի 7-ից ի վեր գրեթե 100 ամերիկացի զինծառայողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Այս մասին X-ում գրել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը, փոխանցում է CNN-ը։

«Չնայած 2026 թվականի հուլիսի 7-ից ի վեր գրեթե 100 զինծառայողներ որոշակի վնասվածքներ էին ստացել, նրանց 96%-ը վերադարձել է ծառայության։ Նրանք վճռականորեն տրամադրված են վերադառնալ մարտական ​​գործողությունների։ Ստացված վնասվածքների մեծ մասը թեթև ուղեղի ցնցումներ են եղել»,- ասել է Փարնելը։

Նա այս մասին գրել է՝ հակադարձելու The New York Times-ի հոդվածին, որտեղ պնդվում է, որ Պենտագոնը թաքցրել է Իրանի հետ պատերազմում տասնյակ ամերիկացի զինվորականների վիրավորումների մասին տեղեկությունները։

Երկուշաբթի կեսօրին CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ զինված ուժերը ուշ են հայտնում զինվորականների վնասվածքների մասին  տեղեկությունները՝ նշելով, որ հետաձգումը նպատակ ունի պաշտպանել զինծառայողներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի