Վենետիկում քննարկվել են հայ-իտալական առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում Հայաստանի և Իտալիայի ներկայացուցիչները քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի եվրոպական շուկաներում առաջխաղացման և երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները։ Հանդիպումից հետո ՀՀ պատվիրակությանը ընդունել է նաև Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը։

«Հայկական ձեռնարկությունների եվրոպական շուկաներ մուտքի խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում  հուլիսի 20-ին Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում կայացել է աշխատանքային հանդիպում։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը, ԿՈՆՖԱՊԻ Վենետիկի գործարարների միության նախագահ Մարկո Զեկկինելին, գլխավոր տնօրեն Նիկոլա Զանոնը և կառավարման խորհրդի անդամները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում հայկական արտադրանքի եվրոպական շուկաներում առաջխաղացման, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման և նոր գործարար հնարավորությունների ստեղծման շուրջ։

Այնուհետև պատվիրակությանն ընդունել է Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական և ինստիտուցիոնալ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը»,- ասված է Իտալիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունում։