105 պատգամավոր, նոր խոսնակ և կառավարության ձևավորում․ ինչ է սպասվում օգոստոսի 2-ից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

8-րդ գումարման Ազգային ժողովի վերջին նիստն է։ 13 օրից այն կդադարի գործել։ Օգոստոսի 2-ին կկազմավորվի 9-րդ գումարման Ազգային ժողովը, որը կունենա 105 պատգամավոր։  Նոր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12։ 

Ազգային ժողովն իր կազմից ընտրելու է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալներին, որոնցից մեկն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքից պետք է լինի: «Քաղաքացիական պայմանագիր»-ն արդեն ընտրել է իր թեկնածուներին․ ԱԺ նախագահ կդառնա Ռուբեն Ռուբինյանը, տեղակալներ՝ Վահագն Ալեքսանյանն ու Հայկ Կոնջորյանը։ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընդդիմադիրների թեկնածուի անունը դեռևս հայտնի չէ։

Հատկանշական է, որ Հայաստանի Ազգային ժողովը, կազմավորումից ի վեր, 14 նախագահ է ունեցել, և նրանցից միայն մեկը՝ Ալեն Սիմոնյանն է պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը։ Ամենակարճը պաշտոնավարել է խորհրդարանի ժամականավոր խոսնակ Հրայր Կարապետյանը՝ ընդամենը 4 օր՝ 2008-ի սեպտեմբերի 26-ից 29-ը։ Իսկ ընտրված ԱԺ նախագահներից ամենակարճը պաշտոնավարել է Կարեն Դեմիրճյանը՝ 139 օր, 1999-ի հունիսի 11-ից հոկտեմբերի 27-ը։

Մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելն առաջին նիստը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նշենք, որ Մայր Աթոռ նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել։

Խորհրդարանը վերջին նիստի ժամանակ հաստատեց նաև պատգամավորի երդման նոր տեքստը․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության եւ հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ պետականության ամրապնդմանը եւ շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Վարչապետը նույնպես ընտրվում է Ազգային ժողովում։ Խորհրդարանական մեծամասնության թեկնածուի քվեարկություն է տեղի ունենում, ինչից հետո Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետի պաշտոնում նշանակում է ընտրված թեկնածուին:

Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ: 

Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո՝ 15-օրյա ժամկետում: Նշանակվելուց հետո վարչապետը 5 օրվա ընթացքում պետք է նախագահին առաջարկի փոխվարչապետների և նախարարների թեկնածուների, իսկ նախագահը կա՛մ պետք է նշանակումներ կատարի, կա՛մ, թեկնածուների հետ կապված անհամաձայնության դեպքում, դիմի Սահմանադրական դատարան։ Կառավարության կազմավորումից հետո՝ 25-օրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը, որը խորհրդարանը 7 օրում պետք է հաստատի։ 

Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին կամ նոր վարչապետ չի ընտրում, ապա խորհրդարանն արձակվում է, նշանակվում են նոր ընտրություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան