Ռուսական կողմն Ադրբեջանին տեղեկատվություն չի տրամադրում ղազախական Ակտաուում AZAL-ի օդանավի կործանման և վթարի հետաքննության կոնկրետ արդյունքների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը ադրբեջանական Report-ին։ Նա նշել է, որ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ AZAL-ի օդանավի վթարից ի վեր Ադրբեջանը պարբերաբար կապ է պահպանել Ռուսաստանի Քննչական կոմիտեի հետ և ուղարկում է համապատասխան գրավոր հարցումներ։ …

