Գրիպը առավել վտանգավոր է 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաների համար, գրիպի դեմ պատվաստումն անվտանգ է և ապահով. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Գրիպը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում հիվանդացության և հոսպիտալացման հիմնական պատճառներից է: Այն կարող է հեշտությամբ տարածվել մանկապարտեզներում և խաղահրապարակներում: 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները կարող են հիվանդանալ …

