Բաքվում այսօր կայացած Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով դատական նիստում ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին հարցեր է ուղղել նրա պաշտպանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի պաշտպանության նախարարին գեներալ-լեյտենանտի կոչումը շնորհվել է 2020 թվականին Հայաստանի նախագահի կողմից։ Նրա ցուցմունքի այս մասը արդեն ներկայացրել ենք։ Պատասխանելով իր փաստաբանի՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախի …

