Ընդդիմությունը փորձել էր Թբիլիսիում «Մայդան» կազմակերպել, տապալել կառավարությունը․ Իրակլի Կոբախիձե

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

«Ոչ ոք առանց պատժի չի մնա. մեզ մոտ կան ավելի շատ ռեսուրսներ` բռնարարներին նույնականացնելու համար, քան դա եղել է նույնիսկ անցյալ կամ դրանից առաջ եղած տարիներին»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում կայացած բրիֆինգում։

Կոբախիձեի խոսքով՝ շատ մարդկիկ պատասխանատվության կենթարկվեն՝ պետության և իրավապահ մարմինների դեմ իրականացված բռնության համար։

«Ինչպես ձեզ հայտնի է, արդեն ձերբակալվել են մի քանի անձինք։ Առաջին հերթին՝ հեղաշրջման փորձի կազմակերպիչները։ Ուզում եմ հիշեցնել բոլորին՝ ոչ ոք չի մնա առանց պատիժի. մեզ մոտ նույնականացման համար ռեսուրսները շատ ավելի շատ են, քան դա եղել է անցյալ կամ նրանից նախկին տարիներին։ Համապատասխանաբար, շատ մարդկանց սպասվում է պատժի ենթարկվելը՝ պետության եւ իրավապահ մարմինների դեմ իրականացված բռնության համար։ Իրենց նկատմամբ օրենքը կիրականացվի առավելագույն խստությամբ»,-նշել է Իրակլի Կոբախիձեն։

Նա հայտարարել է նաև, որ ընդդիմությունը փորձել էր Թբիլիսիում «Մայդան» կազմակերպել, տապալել կառավարությունը․ «Վերջին չորս տարիների ընթացքում արդեն տեսել ենք մեր երկրում «Մայդան» կազմակերպելու հինգերորդ փորձը»։

«Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Պաատա Բուրչիլաձեին, Մուրտազա Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին»,-հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն։

Նրա խոսքով՝ ձերբակալվածներին սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կամ պետական իշխանությունը տապալելու կոչերի, ինչպես նաև խմբակային բռնության կազմակերպման, ղեկավարման և մասնակցության համար։ Այս հանցագործությունների համար նախատեսված է մինչև ինը տարվա ազատազրկում։

Ձերբակալվել է նաև Սահմանադրական անվտանգության վարչության նախկին ղեկավար Ռուսլան Շամախիան։ Այս մասին տեղեկությունը հաստատել է Ալեքսանդր Դարախվելիձեն։

Նրա խոսքով՝ նախաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով («զենքի ապօրինի ձեռքբերում և պահում»)։

Դարախվելիձեն նշել է, որ կատարվում են քննչական գործողություններ, իսկ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։