Դաշնային դատավորը ժամանակավորապես արգելել է Թրամփին Ազգային գվարդիա ուղարկել Փորթլենդ

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Օրեգոնի դաշնային դատավոր Կարին Իմմերգութը ժամանակավորապես արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ազգային գվարդիայի զորքերը տեղակայել Փորթլենդում։ Այս մասին հայտնում է ABC News-ը։

Անցած շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ քաղաք է ուղարկելու զինվորականներ՝ ի պատասխան ԱՄՆ ներգաղթի ծառայության (ICE) դեմ անցկացվող զանգվածային բողոքների։

Արգելքը ուժի մեջ կմնա առնվազն մինչև հոկտեմբերի 18-ը։ Դատավորի որոշման մեջ նշվում է, որ Փորթլենդում ընթացող բողոքները «էականորեն բռնի կամ կործանարար» չեն եղել, և Ազգային գվարդիան ֆեդերալ վերահսկողության տակ դնելու բավարար հիմքեր չկան։ Դատավորի կարծիքով՝ Թրամփը գերազանցել է իր սահմանադրական լիազորությունները. «Մեր երկրում գոյություն ունի երկարամյա և հիմնարար ավանդույթ՝ ընդդիմանալու պետական բռնությանը, հատկապես՝ երբ այն դրսևորվում է զինվորական միջամտության միջոցով քաղաքացիական գործերին։․․․Սա սահմանադրական օրենքի երկիր է, ոչ թե ռազմական դրության։ Պաշտպանության կողմը առաջ է քաշել մի շարք փաստարկներ, որոնք, եթե ընդունվեն, կարող են ջնջել քաղաքացիական և զինվորական իշխանությունների սահմանազատումը՝ ի վնաս պետության»,- մեջբերում է ABC-ն։

CNN-ը գրում է, որ Թրամփի վարչակազմը մտադիր է բողոքարկել այս որոշումը, իսկ Օրեգոնի իշխանությունները նախատեսում են խնդրել դատարանին՝ երկարաձգել արգելքի գործողության ժամկետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Թրամփը հայտարարել էր, որ քաղաքում տեղակայվելու են «բոլոր անհրաժեշտ ուժերը» և թույլատրել է ուժի կիրառում ցուցարարների դեմ։ Հաջորդ օրը նրա վարչակազմը 60 օրով Օրեգոնի Ազգային գվարդիայի 200 զինվորականների ֆեդերալ ենթակայության տակ է վերցրել։

Թրամփը նշել էր, որ այդ որոշումը կայացրել է՝ հեռուստատեսությամբ տեսնելով, թե ինչպես են հարձակումներ իրականացվում Փորթլենդի դաշնային շենքերի վրա։ Քաղաքն էլ նա անվանել է «պատերազմով ավերված»։

Փորթլենդում բողոքի ցույցերն ուղղված են ներգաղթի ծառայության ICE-ի կողմից անհամաչափ ուժի կիրառման դեմ։