Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը: Նրա կարծիքով, թե՛ արվեստում, թե՛ առօրյա կյանքում մենք մինչև վերջ չենք հասկացել անկախության իմաստը: Ըստ արվեստագետի, կարևոր է գիտակցել, թե ինչից ես դու անկախանում և ինչ ես դու պատրաստվում անել այդ անկախության հետ. համաշխարհային և ազգային մշակույթից անկախ լինելը որևէ լավ տեղ չի տանում: …

