Թրամփը հաստատել է 300 Ազգային գվարդիականների ուղարկումը Չիկագո

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է 300 Ազգային գվարդիայի զինծառայողների տեղակայումը Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Այս մասին հոկտեմբերի 4-ին (շաբաթ օրը) հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էբիգեյլ Ջեքսոնը։

Նրա պնդմամբ՝ այս քայլը ուղղված է դաշնային աշխատակիցների և գույքի պաշտպանությանը․ «Նախագահ Թրամփը աչք չի փակելու անօրինականության վրա, որը ավերում է ամերիկյան քաղաքները»։

AFP գործակալության տեղեկացմամբ՝ Թրամփը համապատասխան հրաման է տվել՝ մի քանի շաբաթ սպառնալուց հետո, չնայած տեղական իշխանությունների առարկություններին։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը ավելի վաղ X սոցիալական ցանցում գրել է, որ Չիկագոյում իրավապահները ենթարկվել են հարձակման․ նրանց ավտոմեքենաները բախվել են և արգելափակվել 10 մեքենաներով, որոնցից մեկում եղել է զինված քաղաքացի։

Նոեմի խոսքով՝ ինքը լրացուցիչ հատուկջոկատային ուժեր է ուղարկում՝ իրավիճակը վերահսկելու նպատակով․ «Օգնությունը արդեն úճանապարհին է»։

Reuters գործակալության տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 4-ին ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության ծառայության (ICE) աշխատակիցները Չիկագոյում կրակ են բացել մի զինված կնոջ ուղղությամբ՝ այն բանից հետո, երբ տասնյակ ցուցարարներ բախվել են դաշնային գործակալների հետ քաղաքի հարավարևմտյան հատվածում։

Իրավապահներից ոչ ոք լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել։ Կինը՝ ԱՄՆ քաղաքացի, որի ինքնությունը չի հրապարակվում, ինքնուրույն հասել է հիվանդանոց։ Նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ առայժմ չկան։ Գործակալները կիրառել են պղպեղային գազ և ռետինե գնդակներ՝ ցուցարարների հետ թեժ բախումների ընթացքում։