Լեհաստանը կործանիչներ է բարձրացրել Լվովի վրա ՌԴ-ի ավիահարվածի ժամանակ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել՝ ՌԴ-ի կողմից Լեհաստանի սահմանին մոտ գտնվող Լվով քաղաքի վրա իրականացված զանգվածային ավիահարվածի ընթացքում, փոխանցում է DW-ն։

«Լեհական և դաշնակիցների ավիացիան ինտենսիվ աշխատում է մեր օդային տարածքում, իսկ հակաօդային պաշտպանության և ռադիոլոկացիոն հսկման ցամաքային համակարգերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի»,-հոկտեմբերի 5-ի առավոտյան հայտնել է Լեհաստանի զինված ուժերի Օպերատիվ հրամանատարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս միջոցները կանխարգելիչ բնույթ ունեն և «ուղղված են օդային տարածքի անվտանգությանն ու քաղաքացիների պաշտպանությանը, հատկապես այն տարածքներում, որոնք սահմանակից են հարձակման ենթարկված շրջաններին»։

Լեհաստանը մի քանի անգամ կործանիչներ է բարձրացրել ռուսական հարվածների ժամանակ, երբ վերջիններս թիրախավորում էին Ուկրաինայի արևմտյան շրջանները։ Մասնավորապես՝ նման միջադեպեր տեղի էին ունեցել սեպտեմբերի 13-ին և 28-ին։

Անցած գիշեր Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների վրա՝ ներառյալ Զապորոժժեն, Կիևը, ինչպես նաև Լվովի, Օդեսայի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերը։ Սկզբում Լվովը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման, իսկ ընդամենը մեկ ժամ անց քաղաքը ենթարկվել է հրթիռային հարվածի։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնել է, որ ռուսական հարձակման հետևանքով քաղաքի մի հատված մնացել է առանց էլեկտրականության։

«Թշնամու զանգվածային հարձակման պատճառով Լվովում հանրային տրանսպորտը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Խնդրում եմ քաղաքացիներին մնալ ապահով վայրերում։ Այս պահին փողոց դուրս գալը վտանգավոր է»,-նախազգուշացրել է նա հոկտեմբերի 5-ի առավոտյան։

Քաղաքապետը նաև հայտնել է, որ ռուսական հարվածների թիրախ է դարձել Sparrow արդյունաբերական պարկը, որի տարածքում հրդեհ է բռնկվել։ Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է, որ պարկի տարածքում ռազմական որևէ թիրախ չի եղել։