Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հասարակություն
05.10.2025 | 12:54
Երևան քաղաքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
