Գերմանիայում ԱԹՍ-ների թռիչքների հետևում կարող է կանգնած լինել Ռուսաստանը․ Մերց

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ վերջին շաբաթներին Գերմանիայի քաղաքների և Դանիայի երկնքում նկատված անօդաչու թռչող սարքերի արձակման մեծ մասի հետևում կանգնած է Ռուսաստանը։ Նա այս մասին հայտարարել է  գերմանական ARD-ի եթերում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ենթադրում ենք, որ այս անօդաչու թռչող սարքերի թռիչքների մեծ մասի հետևում կանգնած է Ռուսաստանը։ Նախևառաջ, կարող եմ հանգստացնել հանրությանը։ Մինչ օրս մենք չենք ունեցել զինված անօդաչու թռչող սարքերի կիրառման  հետ կապված որևէ միջադեպ կամ վթար։ Եղել են միայն լրտեսության փորձեր։ Եվ նաև հանրությանը տագնապի մատնելու փորձեր»,- ասել է Մերցը։

Միաժամանակ, նա նշել է, որ սովորական քաղաքացիները նույնպես անօդաչու թռչող սարքեր են արձակում, չնայած օդանավակայանների մոտ դա օրենքով արգելված է։ Նմանատիպ միջադեպ վերջերս տեղի է ունեցել Գերմանիայի ամենամեծ օդանավակայանի մոտ, որը գտնվում է Մայնի Ֆրանկֆուրտում։

«Սակայն մենք հետաքննում ենք այս միջադեպերը՝ անկախ նրանից, թե ով է կանգնած դրանց հետևում։ Սա լուրջ սպառնալիք է մեր անվտանգությանը»,- հավելել է Մերցը։

Հոկտեմբերի 8-ին կաբինետը նախատեսում է քննարկել Ոստիկանության մասին նոր օրենք, որն ավելի հստակ կսահմանի դաշնային և նահանգային գործակալություններում աշխատող սպաների լիազորությունները։

Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը նույնպես հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է կանգնած լինել երկրի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Մյունխենի օդանավակայանի երկնքում նկատված անօդաչու թռչող սարքերի հետևում։ Սակայն նա խոստովանել է, որ չի կարող հաստատ հաստատել դա։

«Սա նաև հիբրիդային պատերազմի մի ձև է՝ ստիպելու մեզ նյարդայնանալ, վախեցնել։ Հետևաբար, մենք չպետք է թուլություն ցուցաբերենք և չպետք է վախենանք։ Մենք պետք է գործենք խելամտորեն, հանգիստ, բայց նաև հետևողականորեն»,- ասել է Զյոդերը ARD հեռուստատեսության եթերում։

Այս առումով նա կոչ է արել արագ ստեղծել «իրավական և գործնական պայմաններ» անօդաչու թռչող սարքերը որսալու և դրանցից պաշտպանվելու համար: Զյոդերը նաև հայտարարել է, որ տարածաշրջանային կառավարությունը նախատեսում է քննարկել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նոր օրենքն արդեն հոկտեմբերի 7-ին: Նա հավելել է, որ տեղական ոստիկանությունը ևս կկարողանա խոցել անօդաչու թռչող սարքեր:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի