Մյունխենի օդանավակայանում ԱԹՍ-ների պատճառով չվերթներ են չեղարկվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մյունխենի օդանավակայանում չեղարկվել է 17 չվերթ՝ երկնքում նկատված անօդաչու թռչող սարքի պատճառով: AFP-ն, հղում անելով Գերմանիայի դաշնային ոստիկանության ներկայացուցչին, հաղորդում է, որ հոկտեմբերի 3-ի վաղ առավոտյան նախ մի քանի ականատեսներ հայտնել են օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարք տեսնելու մասին։ Ավելի ուշ հաղորդագրություններ են հայտնվել, որ օդանավակայանի տարածքում նույնպես անօդաչու է նկատվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հրապարակման պահին պարզ չի եղել՝ խոսքը մե՞կ, թե՞ մի քանի անօդաչու թռչող սարքերի մասին է։ Արդյունքում, հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան թռիչքուղիներն ու վայրէջքի գոտիները փակվել են։

Գերմանիայի դաշնային և Բավարիայի ոստիկանության աշխատակիցները խուզարկել են օդանավակայանի տարածքը՝ փորձելով գտնել անհայտ թռչող օբյեկտներ կամ կասկածելի անձանց, այդ թվում՝ օգտագործելով ոստիկանական ուղղաթիռ։ Սակայն, ըստ dpa լրատվական գործակալության, նրանց ջանքերն անհաջող են եղել։

Չվերթների չեղարկումներն ազդել են շուրջ 3000 ուղևորի վրա: Մյունխենում այժմ անցկացվում է Օկտոբերֆեստը, որը գրավում է բազմաթիվ այցելուների ամբողջ աշխարհից:

Սեպտեմբերին էլ դանիական օդանավակայանների և ռազմական օբյեկտների վրա գրանցվել էին բազմաթիվ անհայտ անօդաչու թռչող սարքերի թռիչքներ: Չնայած այդ սարքերի ծագումը դեռևս պարզված չէ՝ մի քանի եվրոպական կառավարություններ կասկածում են, որ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել միջադեպերում: Մոսկվան հերքում է նման մեղադրանքները։

Վերջին շաբաթներին ՆԱՏՕ-ի երեք երկրներ՝ Լեհաստանը, Էստոնիան և Ռումինիան, նույնպես հայտնել են իրենց օդային տարածքի խախտումների մասին անհայտ անօդաչու թռչող սարքերի և ռուսական ռազմական ավիացիայի կողմից։

Հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել էր Ռուսաստանի կողմից Եվրոպայի ցանկացած վայրում անօդաչու թռչող սարքեր օգտագործելու հնարավորության մասին։

«Եթե ռուսները համարձակվել են անօդաչու թռչող սարքեր օգտագործել Լեհաստանի դեմ կամ խախտել հյուսիսային Եվրոպայի երկրների օդային տարածքը, դա կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում՝ Արևմտյան Եվրոպայում, հարավում»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի