ՀՀ քննչական կոմիտեն պատասխանել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարների և մասնակիցների պաշտպանների կողմից կատարված հրապարակումներին։ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․ «Վերջին օրերին «Սրբազան պայքար» անվանումը ստացած շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու փաստի կապակցությամբ նախաձեռնված և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկված քրեական վարույթով մեղադրյալների պաշտպանները, չսպասելով օրենքով սահմանված ընթացակարգի …

