«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
Բոլորը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում և մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկել են 2027 թվականի պետական բյուջեի օրենքի նախագծի նախնական քննարկումները։ Օրենսդիր մարմնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առաջիկա տարվա բյուջետային ծավալները, ոլորտային հատկացումների դինամիկան և Կառավարության տնտեսական քաղաքականության հիմնարար տեսլականը։


2027 թվականի պետական բյուջեի եկամտային մասը պլանավորված է 3 տրիլիոն 604 միլիարդ դրամի չափով, ինչը համարժեք է շուրջ 10 միլիարդ ԱՄՆ դոլարին։

Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ ցուցանիշն արտացոլում է վերջին տարիներին արձանագրված տնտեսական ակտիվության և հարկային հավաքագրումների աճի միտումները։

Փաշինյանի խոսքով՝ 2027 թվականի բյուջետային նախագծով նախատեսվում է ֆինանսավորման էական աճ ինչպես կապիտալ ծրագրերի, այնպես էլ կրթության, գիտության և համայնքային զարգացման ուղղություններով։

«Բյուջեն ընդհանրապես շատ երբեք չի լինում։ Աշխարհում երբեք գոյություն չի ունեցել և գոյություն չի ունենալու մի երկիր, որը կանգնի ասի՝ իմ բյուջեն շատ է։ Ինչքան մեծանում է բյուջեն, այնքան ավելի մեծանում են կարիքները, ծախսերը և ակնկալիքները»,- ընդգծեց վարչապետը։

Կառավարության ղեկավարն շեշտեց, որ պետական բյուջեն ձևավորվում է Հայաստանի քաղաքացիների և ռեզիդենտների համախառն աշխատանքի արդյունքում, և պետության դերն է ապահովել ազատ մրցակցային աշխատանքային պայմաններ, պատշաճ հավաքագրումներ և ծախսումների արդյունավետություն։ 

 

Փաշինյանը նաև նշեց, որ 2027 թվականին 2017 թվականի համեմատ քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկի ծավալը պլանավորված է 4895 %-ով ավելի (կամ 61,5 անգամ աճ)։ 2025-ին հիփոթեքային ծրագրով քաղաքացիներին վերադարձվել է 95 միլիարդ դրամ (շուրջ 263 միլիոն ԱՄՆ դոլար)։

Այս տարի վերադարձված եկամտային հարկի ծավալն արդեն հասել է 78,6 միլիարդ դրամի։

Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան