Բացահայտվել է 227 հանցագործություն, որից 5-ը՝ նախկինում կատարված․ ՆԳՆ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ անցած 3 օրում բացահայտվել է 227 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
48 դեպք` թմրանյութի հայտնաբերման,
25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
21 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
17 դեպք՝ խարդախության,
12 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
10 դեպք՝ հոգեկան ներգործության,
9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
6 դեպք՝ խուլիգանության,
5-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, շորթման,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բնակարանային գողության, դրամանենգության, ինքնիրավչության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, սուտ մատնության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
4 դեպք՝ անձնական ունեցածքի գողության,
1 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու։
Հայտնաբերվել է 19 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Հայտնաբերվել է 2 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք ինքնակամ հանձնելու 3 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 47 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 82-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։