Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
Քաղաքականություն
06.10.2025 | 12:55
Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը և տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող օրակարգային հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։