ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը։ Թեկնածուներին ներկայացրեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։ Նա հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար ներկայացրել է Լուսինե Աբգարյանի, Նելլի Բաղդասարյանի և Արմեն Դանիելյանի թեկնածությունները։ Հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԲԴԽ նախագահին հարցրեց, թե ինչ …

