Իրանում հեղափոխության պահապանների կորպուսի երկու անդամ է զոհվել բախումների հետևանքով

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու անդամ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել Սերվաբադ քաղաքի արևմտյան մասում զինյալների հետ բախումների ժամանակ։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ-ն, գրում է Iran International-ը։

Քորդեստան նահանգում գտնվող Բեյթ ալ-Մոքադդաս ստորաբաժանումը հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան, հարձակվողները նռնակ են նետել քաղաքի Հեզբոլլահ հրապարակի տարածքում գտնվող պահապանների դիրքի վրա։ Մահացածները նույնականացվել են որպես հոգևորական Ալիռեզա Վալիզադե և Այուբ Շիրի, երկուսն էլ անվտանգության աշխատակիցներ են։ Եվս երեքը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Կորպուսը հարձակման մեջ մեղադրել է վարձկան ահաբեկիչներին և հայտարարել, որ անվտանգության ուժերը հետապնդում են նրանց։

«Սերվաբադում մի քանի քաջարի մարդկանց նահատակությունն ու վիրավորումներն ապացուցում են, որ Իրանի անվտանգությունը հիմնված է իր անձնուրաց պաշտպանների քաջության վրա։ Նման ահաբեկչական հարձակումները երբեք չեն թուլացնի ժողովրդին պաշտպանելու մեր վճռականությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Անցյալ ամիս էլ Սիստան-Բելուջիստան նահանգում զինված անձինք կրակ էին բացել ոստիկանական մեքենայի վրա՝ սպանելով առնվազն երկու սպայի։ Թեհրանն անկարգությունների համար մեղադրում է «արտաքին աջակցություն ստացող ահաբեկիչներին» և ակտիվացրել է անվտանգության գործողությունները երկու տարածքներում էլ՝ տարածաշրջանային ավելի լայն անկայունության ֆոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի