Ծաղկաման՝ Չինաստանի, ձեռագործ անոթ՝ Իրանի նախագահներից․ Փաշինյանը թանկարժեք նվերներ է ստացել 

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա գործընկերներից թանկարժեք նվերներ է ստացել։ Factor.am-ն այս մասին տեղեկանում է Փաշինյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նվերների հաշվառման ձևաթղթից։ Չինաստանի նախագահ Ծինփին Սին Փաշինյանին երկու իր է նվիրել Թինծին քաղաքում օգոստոսի 31-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Չինացի գործընկերը ՀՀ վարչապետին «Խաղաղություն և ներդաշնակություն» անունը կրող ծաղկաման է նվիրել՝ պատրաստված կլուազոնե էմալով (հին զարդանախշով տեխնիկա) և փայտի ու մետաղի փորագրության տեխնիկայով։ Նվերի արժեքը գնահատվել է 370,550 դրամ։ 

Չինաստանի նախագահը Փաշինյանին «Միասին խաղաղության համար» վերնագիրը կրող էմալապատ անոթ՝ զուն է նվիրել: Այն հին չինական ավանդական գինու անոթ է, որը կրկին պատրաստված է կլուազոնե և փորագրության տեխնիկայով: Նշվում է, որ զունը կարմիր և ոսկեգույն է, չափսերը՝ 355մմ x 253մմ x 485 մմ: Նվերի արժեքը գնահատվել է 403,820 դրամ։

Նիկոլ Փաշինյանը նվեր է ստացել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանից օգոստոսի 19-ին իրանցի գործընկերոջ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում։ Նա Փաշինյանին Իրանի Սպահան քաղաքում ծագած նոր և զարգացող «Մես-Պարդազ» տեխնիկայով պատրաստված քաղցրավենիքի ձեռագործ անոթ է նվիրել: Նշվում է, որ դրա բարձրությունը 45 սմ է, նյութը՝ պղինձ: Նվերի արժեքը ստացողի կողմից գնահատվել է 347,494 դրամ։ 

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը:

Անի Թամրազյան