Փարիզում հրաժարական տված Ֆրանսիայի վարչապետի գրասենյակի մոտ պայթյուններ են լսվել. միկրոավտոբուս է հրդեհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Փարիզում պայթյուններ են լսվել Ֆրանսիայի վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սեբաստիան Լըկորնյուի գրասենյակի մոտ, ինչից հետո միկրոավտոբուս է հրդեհվել։ Le Parisien-ը հայտնել է, որ ականատեսները լսել են երեք պայթյուն «Մատինյոն» հյուրանոցի մոտ, որտեղ Սեբաստիան Լըկորնյուն պետք է հանդիպումներ ունենար իր հրաժարականից հետո, գրում է The Independent-ը։

Դեպքի վայրից հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես է մի միկրոավտոբուս բռնկվում, արտակարգ ծառայությունները փորձում են մարել կրակը։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ կրակը մարվել է միկրոավտոբուսում և չի տարածվել շրջակա շենքերի վրա։

Պարզ չէ, թե ինչն է պայթյունների կամ հրդեհի պատճառը։

Լըկորնյուն հրաժարական էր տվել նախարարների կաբինետի նշանակումից ընդամենը մեկ օր անց և պաշտոնում ընդամենը 27 օր աշխատելուց հետո։ Նախկին պաշտպանության նախարարը պետք է երեքշաբթի Ազգային ժողովում ներկայացներ իր ընդհանուր քաղաքականության մասին հայտարարությունը։

Լըկորնյուի հրաժարականը նրա դարձնում է Հինգերորդ Հանրապետությունում ամենակարճատևը։ Նա հինգերորդ վարչապետն է, որը հրաժարական է տվել պաշտոնից վերջին երկու տարվա ընթացքում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է Լիկորնյուին վերսկսել բանակցությունները ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ երկրում տիրող անկայունությունից դուրս գալու ելք գտնելու համար։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի