Քոչարյանը հղում է անում կեղծ լուսանկարի․ ԱԲ-ով գեներացված նկարը՝ աշխարհաքաղաքական վերլուծությունների հիմք

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացին։ Հայտարարել է, թե անդամակցության իմիտացիոն գործընթաց է սկսվել։

«Դեկորատիվ ինչ-որ բան է հայտարարվում, իմիտացիա է ստեղծվում, երեկ էլ «МИД»-ում (ԱԳՆ) ստեղծվել է եվրոպական ինտեգրման վարչություն։ Շատ հետաքրքիր է․ չկա եվրաինտեգրացիա, բայց կա վարչություն։

Երբ հիմա նայում ես Եվրամիության առաջնորդներին, անկեղծ ասեմ, երբ այդ կադրը տեսա․․․Սպիտակ տան միջանցքում, Թրմափի․․․սենց հերթում նստած։ Ես շատ ջանքեր գործադրեցի, որ իմ երևակայության մեջ պատկերացնեմ այդ շարքում նստած ոչ թե Մակրոնին, Մերցին և մյուսներին, այլ փորձել եմ պատկեացնել, որ այդ շարքում նստած են Ժակ Շիրակը, Հելմուտ Կոլը, Շրյոդերը, Բեռլուսկոնին այնտեղ նստած լիներ և անհամբեր սպասեն՝ երբ Զելենսկու հետ Թրամփն իր հանդիպումը կավարտի, միգուցե իրենց ընդունի, կամ ոչ։ Սա առաջնորդության լրջագույն ճգնաժամ է Եվրոպայում։

Եթե որևէ մեկը կարող է այնտեղ պատկերացնել Ժակ Շիրակին այնտեղ նստած, սպասելուց․․․»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Ուշագրավ է, որ երկրորդ  նախագահը դատողությունները կառուցում է մի լուսանկարի շուրջ, որն իրական չէ, ստեղծվել է արհեստական բանականության գործիքների (AI) միջոցով։

Դրանում երևում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և այլք, որոնք, իբր, նստած են Սպիտակ տան միջանցքում՝  սպասելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը։

Լուսանկարում պատկերված է յոթ  անձ, այդ թվում՝ 3 կին, մինչդեռ Թրամփի հետ հանդիպմանը մասնակցել  է երկու կին առաջնորդ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։

Հատնի է նաև, որ ԱԲ-ի կողմից ստեղծված այս նկարը առաջին անգամ օգոստոսի 17-ին X-ում հրապարակել է @Greg4Patriot օգտատերը, որի սոցցանցի էջը լի է ԱԲ-ի կողմից ստեղծված լուսանկարներով։

Եվրոպական առաջնորդների մասնակցությամբ այս լուսանկարը արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ պատկեր է, որի վերաբերյալ Քոչարյանը դատողություններ է արել այսօրվա իր ասուլիսի ընթացքում։

Եվգենյա Համբարձումյան