Իրանի խորհրդարանականներն օրինագիծ են պատրաստում, որը կարող է Թեհրանին դրդել դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը՝ վերահաստատելով Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը միջուկային զենքի մշակման դեմ, գրում է Reuters-ը։ «Վերջին զարգացումների լույսի ներքո մենք կկայացնենք համապատասխան որոշում։ Կառավարությունը պետք է կիրառի խորհրդարանի օրինագծերը, բայց նման առաջարկը նոր է …

