Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով նիստում Բաքվի դատարանում «տուժողներ» են ցուցմունք տվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը, որը նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսպես կոված, «տուժողներ» են ցուցմունք տվել։

Մասնավորապես, «տուժող» Քյամիզ Իբաևը պատմել է, որ Քարվաճառում մառախուղի մեջ մոլորվելուց հետո գերի է վերցվել «հայկական զինված ուժերի մնացորդների և անօրինական հայկական զինված խմբավորումների կողմից»։ Ադրբեջանի Գլխավոր դատախազության պետական  մեղադրանքների աջակցության վարչության պետ Նասիր Բայրամովի հարցերին պատասխանելով՝ նա նշել է, թե, իբր, իրեն տարել են աչքերը կապած և չի իմացել, թե որտեղ է գտնվում։ Իբաևն ասել է, թե  գերության ընթացքում, իբր, ենթարկվել է տարբեր ծեծի, խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբահամ Բերմանի հարցերին ի պատասխան էլ՝ նա նշել է, թե իրեն գերի են պահել «հայկական զինված ուժերի մնացորդները և հայկական անօրինական զինված խմբավորումները»։ Նա նշել է, որ գերության ընթացքում Ռուբեն Վարդանյանին չի տեսել։

«Տուժող» Մահերրամ Քերիմլին էլ նշել է, թե ձեռքի վիրավորում է ստացել Աղդամ-Մարտակերտ ուղղությամբ հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Ռուբեն  Վարդանյանի հարցին ի պատասխան՝ նշել է, որ ճանաչում է նրան սոցիալական ցանցերից։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 21-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի