Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատական նիստը կշարունակվի հաջորդ շաբաթ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 22-ին։ Հավելենք, որ նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել սեպտեմբերի 16-ին, որի ընթացքում «1988-92 թվականներին ադրբեջանցիների նկատմամբ կատարված հանցագործությունների» վերաբերյալ փաստաթղթեր էին ուսումնասիրվել։ Նշվել էր, …

