«Մկրտիչ սրբազանն անհետացել է»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
Բոլորը

«Մի շարք քահանաներ են բերման ենթարկվել անհասկանալի պատճառներով, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանն անհետացել է»,- այս մասին Երևանի քննչական վարչության մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Պետությունը հրաժարվում է հայտնել նրա գտնվելու վայրը։ Դա հանցանք է, երբ պետության թողտվությամբ անձը հայտնվում է իրավական պաշտպանությունից դուրս։ Խուզարկություն է իրականացվել, և հենց խուզարկությունն իրականացրած քննիչի ուղեկցությամբ էլ սրբազանը դուրս է եկել, որպեսզի, հավանաբար, բերվի նախաքննական մարմին։ Սակայն մինչև հիմա հայտնի չէ նրա գտնվելու վայրը»,-նշեց փաստաբանը։

Ձերբակալված հոգևորականները, Ֆանյանի խոսքով, հայտնել են, որ չեն պատասխանի քննիչների հարցերին առանց փաստաբանների․ «Քահանաները ծանուցագրեր են ստացել։ Փաստաբանի ներկայությամբ նրանք հետագայում կհարցաքննվեն»։

Փաստաբանը կարծում է՝ ձերբակալությունների պատճառն Տեր Արամ քահանա Ասատարյանի ավելի վաղ հրապարակված հարցազրույցն է, որի ընթացքում վերջինս նշել էր՝ 2021 թվականին մասնակցել է ընդդիմության ցույցներին, սակայն ոչ իր կամքով։

«Ստույգ տեղեկություն չունենք, բայց հաշվի առնելով, որ հենց Արագածոտնի թեմի քահանաններն են բերման ենթարկվում, կանխատեսելի է, որ հենց այդ պատճառով է։ Մեր ունեցած տեղեկություններն են այդպիսին»,-նշեց Ֆանյանը՝ ընդգծելով, ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն վարչության դռները դեռ փակ են, նրանց թույլ չեն տալիս մուտք գործել շենք։

Փաստաբանը նշեց նաև, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հեռախոսահամարն անհասանելի է, անհայտ է, թե նրա հետ ինչ գործողություններ են իրականացվում․ «Վստահ եմ՝ որոշակի հարկադրանք է կիրառվում, թեկուզ՝ հոգեբանական»։