Վրաստանի վարչապետը չի ընդունել ԵԱՀԿ գործող նախագահին, քանի որ նա մասնակցել է երկրի ընդդիմության ցույցին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը։ Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության կողմից տարածված հայտարարության մեջ, փոխանցում է վրացական «Առաջին ալիքը»։

«Անօրինական հանրահավաքին մասնակցելու և երեկ արված կեղծ հայտարարությունների կապակցությամբ վարչապետը չեղարկել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի հետ նախատեսված հանդիպումը»,- ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։

ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը երեկ ներկա է եղել Վրաստանի խորհրդարանի դիմաց կազմակերպված հանրահավաքին, զրուցել ցուցարարների հետ։ Նա նաև տեսաուղերձ է հրապարակել սոցիալական ցանցերում Ռուսթավելի պողոտայից։

«Խաղաղ ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ իրենց մտահոգությունը հայտնելու իրենց երկրի բռնաճնշումների կուրսի վերաբերյալ։ Նրանք ունեն ժողովրդավարության, խոսքի ազատության և մարդու հիմնարար  բոլոր իրավունքները։ Մենք այստեղ ենք՝ նրանց աջակցելու համար»,- նշել էր նա X-ի իր միկրոբլոգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի