«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը անդրադարձել է հուշարձանների, եկեղեցիների տարածքում վանդալիզմի դեպքերին՝ հորդորելով զերծ մնալ հուշարձաններին ու պատմական միջավայրին վնաս հասցնելու գործողություններից։ «Վերջին շրջանում մեր հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմամշակութային հուշարձանների, եկեղեցիների տարածքում ցավալիորեն հաճախակի են դարձել վանդալիզմի դեպքերը: Վնասում կամ ոչնչացնում են հուշարձաններին վերաբերող տեղեկատվական վահանակները, եկեղեցիների պատերին փորագրելով կամ ներկելով …

