ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ վերջին օրերին ՀԷՑ-ի տեղամասերում իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել են 8.320 կՎտ/ժամ հավելագրումներ՝ նույնիսկ ՀՀ-ում տեղակայված զորամասի հաշվին: «Վերջին օրերին ՀԷՑ-ի մասնաճյուղերի որոշ տեղամասերում իրականացվող՝ թիրախային վերահսկողության և հասցեական ստուգայցերի արդյունքում արձանագրված հավելագրումները, որպես կանոն, արված էին մի շարք բյուջետային հիմնարկների վրա։ Սակայն …

