Ժամանակացույցը չի հաջողվել համաձայնեցնել․ Թրամփը հայտարարել է, որ չի հանդիպի Կիմ Չեն Ընի հետ

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ չի հանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում։ Նա նշել է, որ ժամանակացույցը չի համաձայնեցվել, գրում է CNN-ը։

Թրամփն այս մասին ասել է Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնին՝ հավելելով, որ ինքը հավատարիմ է մնում Կորեական թերակղզում խաղաղությանը։

«Ես շատ լավ եմ ճանաչում Կիմ Չեն Ընին։ Մենք շատ լավ ենք շփվում։ Մենք իսկապես չկարողացանք համաձայնության գալ  ժամանակի շուրջ։ Նախագահ Սին (Չինաստանի նախագահ Սի Ցզինպին) վաղը գալիս է, ևդա ակնհայտորեն շատ կարևոր է աշխարհի, մեզ բոլորիս համար»,- ասել է Թրամփը։

Նա շեշտել է՝ իր այցի հիմնական թեման Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հանդիպելու ծրագրերն էին։

«Ես անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը, և դա մեր այս այցի հիմնական նպատակն է, բայց մենք կունենանք այլ հանդիպումներ, և մենք շատ կաշխատենք Կիմ Չեն Ընի և բոլորի հետ՝ իրավիճակը կարգավորելու համար։ Գիտեմ, որ Կորեական թերակղզին պաշտոնապես պատերազմի մեջ է, բայց կտեսնենք, թե ինչ կարող ենք անել այս խնդիրը լուծելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Լին գովաբանել է Թրամփին Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ շփվելու պատրաստակամության համար՝ հույս հայտնելով, որ Կիմը կտեսնի Թրամփի «իրական մտադրություններն ու սիրտը»։

Հարավային Կորեայի նախագահը պաշտոնը ստանձնել է հունիսին՝ շեշտը դնելով Կորեական թերակղզում լարվածության նվազեցման վրա, միաժամանակ, պահպանելով Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման վաղեմի նպատակը։ Նա ավելի բաց դիրքորոշում է ընդունել Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության հարցում, քան իր նախորդը։