ՌԴ-ն բարձր է գնահատում Պուտին-Ալիև հանդիպման արդյունքները և երկխոսում է Բաքվում ձերբակալված ռուսների ազատ արձակման հարցով․ Պեսկով

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Մոսկվան Բաքվում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակման հարցի շուրջ երկխոսություն է պահպանում ադրբեջանական կողմի հետ՝ ինչպես ամենաբարձր, այնպես էլ աշխատանքային մակարդակներով։ Այս մասին  լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Ներկայում քրտնաջան աշխատանք է տարվում, նախագահը բարձրացրել է այս բոլոր հարցերը, և դրանք բարձրացվում են նաև աշխատանքային մակարդակով։ Մենք շարունակում ենք երկխոսությունը»,- ասել է Պեսկովը։

Հարցին՝ արդյո՞ք ձերբակալված ռուսների հարցը քննարկվել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի վերջին բանակցությունների ժամանակ, Կրեմլի խոսնակը պատասխանել է. «Նախ՝ մենք  շատ բարձր ենք գնահատում Դուշանբեում երկու նախագահների հանդիպման արդյունքները: Սա շատ կարևոր հանդիպում էր այն տեսանկյունից, որ մենք միասին շրջեցինք երկկողմ հարաբերություններում հենց այդ էջը»:

Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին հայտնել էին, որ Բաքվի  դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ձերբակալված ՌԴ քաղաքացիների կալանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի