Ստամբուլում տեղի ժամանակով 14:55-ի սահմաններում երկրաշարժ է տեղի ունեցել։ EMSC-ի՝ երկրաշարժերի մասին իրական ժամանակի տեղեկատվություն տրամադրող անկախ գիտական կազմակերպության տվյալներով՝ երկրաշարժը զգացվել է Մարմարա Երեղլիսի (Թեքիրդաղ) կենտրոնից մոտավորապես 20 կիլոմետր հեռավորության վրա։ Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD) հայտարարել է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,0 բալ, իսկ խորությունը՝ 6,71 կիլոմետր։ Ստամբուլում երկրաշարժը բավական …

