Սերժ Սարգսյանին առնչվող դիզվառելիքի գործը միացվեց նրա վերաբերյալ մեկ այլ գործի

Լուրեր

28.06.2026 | 13:32
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն. առայժմ հայտնի է 4 թեկնածուի մասին
28.06.2026 | 13:15
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
28.06.2026 | 12:59
Երևանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
28.06.2026 | 12:41
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
28.06.2026 | 12:28
Տրվել է Քաջարանի 7,2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը. մոտ 40 րոպեով կկրճատվի երթևեկության ժամանակը
28.06.2026 | 11:58
Հետվճարի տեսքով վերադարձվել է 30 միլիարդ դրամ․ կառավարությունը՝ կենսաթոշակների մասին
28.06.2026 | 11:29
Պուտինի հետ հանդիպում պահանջած նախկին զինվորականը կալանավորվել է
28.06.2026 | 10:49
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունիում և Մրգաշենում
28.06.2026 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.06.2026 | 10:06
Հրդեհ շինհրապարակում․ դեպքի վայր են մեկնել 3 մարտական հաշվարկ և մեկ ջրատար
28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ այսօր սկսվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի վերաբերյալ դիզվառելիքի գործի քննությունը, որը դատարան էր ուղարկվել դեռևս 2020 թվականին։

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալներն առաջին ատյանի դատարանում արդարացվել էին, բայց Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր արդարացման դատական ակտը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Գործը, սակայն, առաջին ատյանի դատարան չէր ուղարկվել, քանի որ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներ էին ներկայացվել Վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել բողոքները, որից հետո գործն ուղարկվել է նոր քննության՝ այս անգամ Հակակոռուպցիոն դատարան։

Այսպես՝ 2020 թվականին Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և նախարարության երկու այլ աշխատակիցների՝ Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի գործն ուղարկվել է Երևանի քրեական դատարան և մակագրվել դատավոր Վահե Միսակյանին։ Նրանցից չորսին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։

Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Իսկ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին և Գևորգ Հարությունյանին դատարանն արդարացրել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Արդարացման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, և քանի որ բողոքը ներկայացնելու պահին արդեն գործում էր Հակակոռուպցիոն դատարանը, գործը քննել են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Անի Մարտիրոսյանը և Կարեն Ամիրյանը։ Քննության արդյունքում Սարգսյանի և մյուսների արդարացման դատական ակտը բեկանվել է և գործն ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ գործի նոր քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը պետք է պատշաճ քննության առարկա դարձնի գործում առկա ապացույցները, միջոցներ ձեռնարկի թերի դատական քննությունը լրացնելու ուղղությամբ և դրա արդյունքում միայն հանգի համապատասխան հետևության՝ գործով անցնող մեղադրյալներ Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի, ամբաստանյալներ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և Գևորգ Հարությունյանի կողմից կատարված ենթադրյալ արարքներին տրված իրավական գնահատականների առումով, իսկ դրա արդյունքում՝ նաև հիշյալ անձանց արարքներում հանցակազմի առկայության կամ բացակայության հարցերին։ Այսինքն՝ դատարանը սահմանել է գործի նոր քննության ծավալը։ Որոշումը, սակայն, ստորագրել են դատական կազմի երկու դատավոր՝ Մեսրոպ Մակյանն ու Կարեն Ամիրյանը։ Կազմի երրորդ դատավոր Անի Մարտիրոսյանը հատուկ կարծիք է ներկայացրել այն մասին, որ առաջին ատյանի դատարանի արդարացման դատական ակտը պետք է մնա անփոփոխ։

Այս որոշման դեմ բողոք են ներկայացրել ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը վիճարկել է դատական ակտով գործի նոր քննության ծավալ սահմանելու հանգամանքը, իսկ Սարգսյանը՝ իր արդարացման դատական ակտը բեկանելու որոշումը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, սակայն, սեպտեմբերի 9-ին մերժել է երկու բողոքներն էլ, և, ինչպես արդեն վերը նշվեց, գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Նշենք, որ այս գործի վաղեմության ժամկետն անցել է, և եթե անգամ գործի նոր քննության արդյունքում Սարգսյանն ու մյուս մեղադրյալները մեղավոր ճանաչվեն, նրանք պատիժ չեն կրի։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում սա Սերժ Սարգսյանի վերաբերյալ արդեն չորրորդ գործն է, որը ուղարկվում է Հակակոռուպցիոն դատարան։ Նրա վերաբերյալ երկու գործ միացվել է մեկ վարույթում։

Այսօրվա դատական նիստի ընթացքում պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց Սարգսյանի վերաբերյալ երրորդ՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի վարույթում գտնվող գործն ու այսօր քննվող դիզվառելիքի գործերը ևս միացնել մեկ վարույթում։

Գործերը մեկ վարույթում միացնելու հարցը լուծում է դատարանի նախագահը, և քանի որ այսօրվա գործը հենց դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի վարույթում էր քննվում, նա որոշեց հենց այսօր քննարկման առարկա դարձնել հարցը և միավորեց գործերը։ Դատավոր Գիվի Հովհաննիսյանն ավելի շուտ է ստացել Սարգսյանի վերաբերյալ գործը, քան Խաչիկ Ղազարյանը, ուստի այսօրվա գործը կմիացվի Գիվի Հովհաննիսյանի վարույթում քննվող գործին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան