Փոխանցված ճշգրիտ տվյալները թույլ են տվել կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը․ Ռոբերտ Ֆլոյդ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությանը։ Վերջինս նշել է, որ Գառնիի սեյսմիկ կայանից փոխանցված ճշգրիտ տվյալները թուլ են տվել կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը, ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։

«Հանդիպմանը ներկա էր նաև Ավստրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ  Անդրանիկ Հովհաննիսյանը։

Նախարար Սարգսյանը բարձր գնահատելով արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատել է այն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամությունը:

Ընդգծելով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի անձնակազմի կարողությունների շարունակական զարգացումը՝ նախարարը կարևորել է աշխատակիցների մասնակցությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության վերապատրաստման դասընթացներին ու գիտաժողովներին:

Անդրադառնալով Գառնիի սեյսմիկ կայանի գործունեությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այն տարածաշրջանում միակ միջազգային լիցենզավորված կայանն է, որը ստացված տվյալները արբանյակային կապով իրական ժամանակում փոխանցում է Միջազգային տվյալների կենտրոն, ինչի շնորհիվ ապահովվում է համաշխարհային սեյսմիկ դիտարկումների և միջուկային փորձարկումների վերահսկման գլոբալ համակարգում Հայաստանի մասնակցությունը։

Ռոբերտ Ֆլոյդը ողջունելով 2026 թվականին տարածաշրջանային աշխատաժողովը Հայաստանում անցկացնելու առաջարկի ընդունումը՝ նշել է, որ մասնակից երկրների ներկայացուցիչների համար այն կլինի միջազգային մշտադիտարկման համակարգի, ազգային տվյալների կենտրոնների ծառայությունների քննարկման, ինչպես նաև փորձի փոխանակման կարևոր հարթակ:

Ռոբերտ Ֆլոյդի խոսքով՝ Հայաստանը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության համար հուսալի գործընկեր է։ Դրական գնահատելով Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատանքը՝ նա կարևորել է Ազգային տվյալների կենտրոնով Հայաստանի ներկայացվածության ապահովումը համակարգում։

Ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում Ռոբերտ Ֆլոյդը շնորհակալություն է հայտնել Արփինե Սարգսյանին՝ ընդգծելով Գառնիի սեյսմիկ կայանի տրամադրած ճշգրիտ տվյալները, որոնք թույլ են տվել կանխել միջուկային փորձարկումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը, ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։

Հանդիպմանը քննարկվել են առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները:

Կողմերը շնորհակալություն են հայտնել Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը՝ համագործակցության շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։ հաղորդագրությունում։