Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական ներուժի արդյունավետ կիրարկումը բնապահպանաան մարտահրավերների լուծման գործում. ՀՀ ԱԳ փոխնախարար

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հոկտեմբերի 31-ին Սամարղանդում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի և բնական գիտությունների հարցերով տեղակալ Լիդյա Բրիտոյի հետ հանդիպմանն ընդգծել է փախստականների ոչ նյութական մշակութային ժառանգության և մշակութային իրավունքների պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական ներգրավվածության և կենսական ծրագրերի անխափան իրականացման կարևորությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված սերտ և բազմաբովանդակ համագործակցությունը, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանությանը և դրանում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանն առնչվող հարցերում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փախստականների ոչ նյութական մշակութային ժառանգության և մշակութային իրավունքների պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական ներգրավվածության և կենսական ծրագրերի անխափան իրականացման կարևորությունը:

Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի տեսալականը 2026թ․ Հայաստանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման առնչությամբ: Ընդգծվել է ներառական COP17-ի անցկացման, այդ թվում՝ կենսաբազմազանությանն առնչվող հարցերում կանանց, երիտասարդների, գիտական շրջանակի, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի ձայները լսելի դարձնելու կարևորությունը:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական ներուժի արդյունավետ կիրարկումը բնապահպանաան մարտահրավերների լուծման, կենսաբազմազանության պահպանման, էկոհամակարգերի կառավարման և կարողությունների զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում: