Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և «Հնդկաստան հիմնադրամ»-ի նախագահ Ռամ Մադհավին անդրադարձ են կատարել Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա երկկողմ օրակարգին, մտքեր փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Երկուստեք կարևորվել է երկու երկրների փորձագիտական համայնքների միջև փոխգործակցության առավել ակտիվացումը, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման միջոցով: Ռամ Մադհավը ներկայացրել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և համընդհանուր մարտահրավերներին հակազդելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին: ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը զրուցակցի ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով տարածաշրջանային և միջտարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման ու համակողմանի համագործակցության զարգացման շուրջ Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիանալացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում: