Պետության անվտանգության համակարգի նոր էջ է բացվում՝ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում գործարկվում է չորրորդ հենասյունը. ՆԳ նախարար

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ոստիկանության գվարդիայի ստեղծումը պարզապես կառուցվածքային փոփոխություն չէ, այլ վստահության նոր համակարգ, որի կենտրոնում մարդն է՝ թե՛ քաղաքացին, թե՛ ծառայողը: ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Ոստիկանության գվարդիայի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում։

Նախարարի խոսքերով՝  պետության անվտանգության համակարգի նոր էջ է բացվում՝ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում գործարկվում է չորրորդ հենասյունը՝ Ոստիկանության գվարդիան։

Ըստ նախարարի՝ միջազգային ստանդարտներին համապատասխան սպառազինությամբ և վերապատրաստված անձնակազմով գվարդիան պատասխանատու է լինելու հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համար։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Գվարդիան կգործի որպես լիարժեք նոր կառույց՝ առանց որևէ ստորաբաժանման իրավահաջորդ լինելու, և կիրականացնի բացառապես ոստիկանական գործառույթներ՝ ունենալով կառավարման այն նույն սխեման, ինչ մնացյալ հենասյունային ուղղությունները։

Նախարարը շեշտել է, որ գվարդիայի ստեղծումը պարզապես կառուցվածքային փոփոխություն չէ, այլ վստահության նոր համակարգ, որի կենտրոնում մարդն է՝ թե՛ քաղաքացին, թե՛ ծառայողը։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հասարակական կարգ ապահովող ստորաբաժանումները տարբեր ընկալումներ են ձևավորել, իսկ Գվարդիայի ձևավորմամբ կարևոր է Կառավարության առաջ քաշած խորքային ուղերձը՝ պետության և քաղաքացու հարաբերությունների նոր տրամաբանությամբ․

«Մեր խնդիրը պետությանը քաղաքացուց պաշտպանելը չէ, մեր խնդիրը քաղաքացուն պետությունից պաշտպանելն էլ չէ, մեր իրական խնդիրը քաղաքացուն պաշտպանելն է պետության միջոցով»,- ընդգծել է նախարարը։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է Գվարդիայի ձևավորման գործընթացը՝ նշելով, որ նախապատրաստական փուլում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ․ կառուցվածքային ձևավորում, հաստիքների բաշխում, ծառայողի արտաքին նոր նկարագրի սահմանում, վերապատրաստումներ, հոգեբանական պատկերի գնահատում և նյութատեխնիկական հագեցվածության ապահովում։

Ներքին գործերի նախարարի խոսքով՝ Գվարդիայի շարքերում այս պահին կանգնած անձինք անցել են միջազգային ստանդարտներին համապատասխան պատրաստություն, ունեն անհրաժեշտ սպառազինություն, և հետևողականորեն շարունակվելու է նրանց կարողությունների կատարելագործումն ու նյութատեխնիկական բազայի համալրումը, միաժամանակ նաև տարածքային ստորաբաժանումների ձևավորումը։

Նախարարը հատուկ ընդգծել է, որ Գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ են մտել ուժային միջոցների միջազգայնորեն ընդունված ստանդարտները․ առանց համապատասխան պատրաստության որևէ ծառայող իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։ Այդ ստանդարտները, նրա խոսքով, անկյունաքարային նշանակություն ունեն և գործելու են ողջ ոստիկանական համակարգի համար, և հենց այդ պատճառով նախադեպը չունեցող ծավալով՝ ավելի քան տասը հազար ծառայող անցել է վերապատրաստում։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ոստիկանության բարեփոխումների ողջ ընթացքում ցուցաբերած բարձր վստահության համար, ինչպես նաև միջազգային գործընկերներին, օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ արդյունավետ համագործակցության համար։

Իր խոսքում նախարար Արփինե Սարգսյանը ընդգծել է նաև, որ հասարակական կարգի ապահովումը բարդ, բայց պատվաբեր առաքելություն է․ «Այդ առաքելությունը կատարում եք ձեր կյանքի ամեն օրը՝ ոմանք նույնիսկ՝ իրենց կյանքով գնով։ Հիշենք և խոնարհվենք նրանց հիշատակի առջև, որոնք զոհվել են հայրենիքի սահմանների պաշտպանության կամ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում», -նշել է Արփինե Սարգսյանը։

Նախարարը վստահություն է հայտնել, որ նոր ձևաչափով Գվարդիան ամենօրյա հետևողական աշխատանքով և հետիոտն կարգախմբերով կարողանալու է ապահովել հասարակական կարգի նոր ստանդարտ և նոր որակ՝ տեսանելի արդյունքներով։

Ամփոփելով խոսքը՝ Ներքին գործերի նախարարը շնորհավորել է բոլոր ծառայողներին Գվարդիայի ձևավորման կապակցությամբ և մաղթել արդյունավետ և արժանապատիվ ծառայություն։

ՆԳՆ Ոստիկանության գվարդիան միջազգային ստանդարտներին համապատասխան սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով կնպաստի Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը։